Կարևոր իրադարձություններ

Օշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը

17 Հունիս, 2024 16:27
Օշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Քամալյանին պատկանողթոնրի լավաշի պատրաստման և իրացման արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ Օշական

Մասնավորապես՝

արտադրական շինության պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

չի ապահովել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,

սննդամթերքի արտադրության   և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները չեն ենթարկվել  պարտադիր  պարբերական բժշկական զննությունների,

ընդունվող հումքը չի ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթղթեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին