Կարևոր իրադարձություններ

Իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է. Անի Սամսոնյանը լքել է «Լուսավոր Հայաստան»-ը

17 Հունիս, 2024 14:07
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
Իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է. Անի Սամսոնյանը լքել է «Լուսավոր Հայաստան»-ը

ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լուսավոր Հայաստան Կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:

Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:

Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու:

Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին