Կարևոր իրադարձություններ

Կովկասյան տարածաշրջանը՝ «ազգային շահերի և անվտանգության գոտի». Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչ

16 Հունիս, 2024 23:52
Կովկասյան տարածաշրջանը՝ «ազգային շահերի և անվտանգության գոտի». Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչ

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը բանակցություններ են անցկացրել Թեհրանում։

Ինչպես հայտնում է Irna-ն, միջազգային ու տարածաշրջանային կարևոր հարցերով երկու երկրների դիրքորոշումների համընկնումներին անդրադառնալով՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը Կովկասյան տարածաշրջանն անվանել է «ազգային շահերի և երկու երկրների անվտանգության գոտի» և ընդգծել է երկու երկրների միջև այս տարածաշրջանում համագործակցության անհրաժեշտությունը։

Բաղերին հայտարարել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների զգայունությունն ու կարևորությունը, հատկապես՝ օտարերկրյա միջամտության ուժեղացման տենդենցը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին