Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են համագործակցության հարցեր

16 Հունիս, 2024 18:26
Արմեն Գրիգորյանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են համագործակցության հարցեր

Հունիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում:

Հանդիպմանը քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին