Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում մեքենաներ են բախվել են. կա 3 վիրավոր

16 Հունիս, 2024 21:29
Արարատի մարզում մեքենաներ են բախվել են. կա 3 վիրավոր

Երեկ՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում Այգեստան գյուղում բախվել են Արարատի բնակիչներ 42-ամյա Եզնակ Ա.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 83-ամյա Նիկոլայ Օ.-ի վարած առանց հաշվառման համարանիշի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Նիկոլայ Օ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 79-ամյա Սվետլանա Դ.-ն, 21-ամյա Աստղիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու, 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Խուդավերդյանն ու Նվեր Հարությունյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին