Կարևոր իրադարձություններ

Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա

16 Հունիս, 2024 20:55
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա

Կացնող զինված մի տղամարդ համբուրգում կայանալիք Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ հարձակվել է երկրպագուների վրա ու սպառնացել նրանց:

Ինչպես հայտնում է METRO-ն, ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ուղղությամբ։ Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ առաջին կրակոցը նախազգուշական կրակոց է եղել։

Այնուհետև մի քանի կրակոց է հնչել, ինչից հետո տղամարդն ընկել է գետնին։ Նրա ուսապարկի մեջ Մոլոտովի կոկտեյլ են հայտնաբերել։

Ըստ ոստիկանության՝ տղամարդը ցանկացել է այն վառել երկրպագուների ամբոխի մեջ:

Տղամարդը ծանր վիրավոր է, նրան տեղափոխել են հիվանդանոց։

 

Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա

 
 

Լրահոս

Դիտել ավելին