Կարևոր իրադարձություններ

Հողաշերտի փլվածք՝ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

16 Հունիս, 2024 15:06
Հողաշերտի փլվածք՝ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Հունիսի 16-ին՝ ժամը 08:40-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի վերևի հատվածում գտնվող հողամասի առատ ոռոգման հետևանքով տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (մոտ 20 խմ):

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են տարածքը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին