Կարևոր իրադարձություններ

Գետամեջ գյուղում խորդանոց է այրվել

16 Հունիս, 2024 20:19
Գետամեջ գյուղում խորդանոց է այրվել

Հունիսի 15-ին՝ ժամը 20:04-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում՝ տներից մեկի բակում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետամեջ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խորդանոց։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 21:18-ին: Այրվել են խորդանոցը՝ մոտ 30 քմ և ներսում կուտակած փայտ՝ մոտ 4 խմ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին