Կարևոր իրադարձություններ

Այսօր այցելել եմ ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ. Մխիթար Հայրապետյան

15 Հունիս, 2024 10:10
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Այսօր այցելել եմ ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ. Մխիթար Հայրապետյան

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր այցելել եմ ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (NIST)։

NIST-ի առաքելությունն է խթանել ամերիկյան նորարարությունը և արդյունաբերական մրցունակությունը: Այս կառույցի գործունեությունը բաղկացած է տարատեսակ հետազոտական ծրագրերից, որոնք կենտրոնացած են նանոմասշտաբի գիտության և տեխնոլոգիայի, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նեյտրոնային հետազոտությունների, նյութերի չափումների և ֆիզիկական չափումների վրա:

NIST-ն իրականացնում է հետազոտական, փորձի փոխանակման ծրագրեր, որտեղ ակտիվ դերակատարում ունեն երիտասսրդ հետազոտողները և ուսանողները։ Հանդիպման արդյունքում պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ուղղություններով»։

 

Լրահոս

Դիտել ավելին