Կարևոր իրադարձություններ

Ախթալայի երկաթգիծն արդեն շահագործվում է

14 Հունիս, 2024 22:41
Ախթալայի երկաթգիծն արդեն շահագործվում է

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին։

Ախթալա բնակավայրում՝ կամրջին հարակից հատվածում, նրանք զրուցել են նաև երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է և անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում:

Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել:

 

Լրահոս

Դիտել ավելին