Կարևոր իրադարձություններ

Սամբիստ Արսեն Խանջյանը՝ բրոնզե մեդալակիր. Կազան-2024

14 Հունիս, 2024 22:19
Սամբիստ Արսեն Խանջյանը՝ բրոնզե մեդալակիր. Կազան-2024

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերում:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալին արժանացել էր 64 կգ քաշային Արթուր Մանուկյանը:

ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ն անցկացվող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ ունի սամբո, կարատե, ուշու, սեղանի թենիս, սպորտային մարմնամարզություն և կոխ մարզաձևերում:

 

Լրահոս

Դիտել ավելին