Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանը Starlink-ի գրասենյակում քննարկել է առաջադեմ տեխնոլոգիաները ՀՀ-ում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր

14 Հունիս, 2024 20:38
Մխիթար Հայրապետյանը Starlink-ի գրասենյակում քննարկել է առաջադեմ տեխնոլոգիաները ՀՀ-ում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։

Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին