Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ բնակարանում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան

14 Հունիս, 2024 20:25
Հրդեհ՝ բնակարանում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան

Հունիսի 14-ին՝ ժամը 17:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի 6-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:39-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին