Կարևոր իրադարձություններ

Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի մարմին. ՊՆ

14 Հունիս, 2024 15:29
Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի մարմին. ՊՆ

Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

 

Լրահոս

Դիտել ավելին