Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը պատասխանել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի (լուսանկարներ)

13 Հունիս, 2024 22:29
Փաշինյանը պատասխանել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով: Վարչապետը ողջունել է աշակերտներին և նշել, որ ուրախությամբ է ընդունել նրանց նման նախաձեռնությունը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի, այնուհետև նրանց հետ շրջայց կատարել կառավարության շենքում:

Մասնավորապես, վարչապետն աշակերտներին ուղեկցել է իր աշխատասենյակ, այնուհետև կառավարության նիստերի դահլիճ, հանդիպումների սրահներ և քաղաքի գլխավոր ժամացույցի սրահ, որտեղ ներկայացված են նաև կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ:    

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին