Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանությունը՝ Երևանում ընթացող ցույցերի մասին

13 Հունիս, 2024 18:30
ԱՄՆ դեսպանությունը՝ Երևանում ընթացող ցույցերի մասին

ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։
 
Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին՝ հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»

 

 

Լրահոս

Դիտել ավելին