Կարևոր իրադարձություններ

Դատարաններն օր օրի «առողջանում» են և ապահովում են արդարադատություն. Կարեն Անդրեասյան

13 Հունիս, 2024 14:39
Դատարաններն օր օրի «առողջանում» են և ապահովում  են արդարադատություն. Կարեն Անդրեասյան

«Դատարաններն օր օրի «առողջանում» են և ապահովում  են արդարադատություն։ Լավ լուրն այն է, որ շատ շատերը կստանան արդար և անկողմնակալ պատիժներ, եթե նրանք խախտել են օրենքը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Ըստ նրա`ցանկացած քաղաքացի, որի իրավունքները խախտվել են, այսօր ունի հնարավորություն՝ արդար ձևով պաշտպանվելու դատարաններում։ Չուներ երեկ, չուներ երեկ չէ առաջին օրը, ունի այսօր, կունենա վաղը.

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ դատական իշխանությունն օր օրի «առողջանում» է. և մենք ունենում ենք տարբեր վճիռներ. ընդ որում՝ քաղաքական տարբեր քիմքերի համար հաճելի և տհաճ, և այդ վճիռները հենց ապացույցն են, որ դատական իշխանությունը առողջանում է»,- հավելել է Անդրեասյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին