Կարևոր իրադարձություններ

Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի նախագահ է Լուկաշենկոն. այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի. Փաշինյան

13 Հունիս, 2024 12:34
Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի նախագահ է Լուկաշենկոն. այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի. Փաշինյան

«Ես արձանագրում եմ, որ Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի: Ընդհանրապես»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներից մեկն ասում է, որ մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Իսկ դրանից հետո ես գնալու եմ Բելառուսի ղեկավարի հետ ՀԱՊԿ-ի ֆորմատով ինչ-որ բան քննարկելու:

Փաշինյանի խոսքով` ՀԱՊԿ-ի հետ կապված՝ կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխվել: Տեսականորեն չի կարող բացառվել, որ, օրինակ, Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար լինի ընդունելի:

 

Լրահոս

Դիտել ավելին