Կարևոր իրադարձություններ

Եթե 2018-ին մենք չգայինք իշխանության, Հայաստանը լինելու էր «գուբեռնիա». Նիկոլ Փաշինյան

12 Հունիս, 2024 18:19
Եթե 2018-ին մենք չգայինք իշխանության, Հայաստանը լինելու էր «գուբեռնիա». Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում մարդկանց երջանկությունը հնարավոր չէ առանց իրական Հայաստանի հայեցակարգի վրա հիմնված ինքնիշխան պետություն կառուցելու։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականից մինչև այսօր ՀՀ-ում 30 տոկոս տնտեսական աճ է եղել, որտեղից է եղել այդ աճը։ Ինչ վերաբերում է վախերին, այո ես վախենում եմ, վախենում եմ, որ Հայաստանի պետությունը զրոյացնելու ոմանց ծրագիրը իրականություն դառնա, որովհետև ահագին մարդիկ գիտակցաբար այդ օրակարգն են տանում»,- ասաց նա։

Թադեոս Ավետիսյանը հարց է ուղղել Փաշինյանին՝ իրեն հարց տվել է, եթե չլինեին իշխանության, ՀՀ-ն ինչ վիճակում կլիներ։

«Այո տվել եմ, հիմա ամեն ինչ կլիներ նույնը մի տարբերությամբ, որ ՀՀ-ն կլիներ գուբեռնիա, 100 տոկոսով։ Մի տարի առաջ այդ հարցը մենք ինքներս էինք մեզ տալիս այն հարց, որ ՀՀ քաղաքացին քնի հաջորդ օրը ինչ արհավիրք տեղի կունենա, հիմա ասում ենք՝ ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ վաղը արհավիրք տեղի չի ունենալու»,-պատասխանել է վարչապետը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին