Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը (լուսանկարներ)

12 Հունիս, 2024 14:45
Վարչապետն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարությանը՝ նախագահ Քերոլին Մուգարիի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քայլերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այլ հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին