Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյանը թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է ՄԹ դեսպանի կեցավայր (տեսանյութ, լուսանկարներ)

12 Հունիս, 2024 14:26
Խաչատուրյանը թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է ՄԹ դեսպանի կեցավայր (տեսանյութ, լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր:

Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում իրենց ներդրած ջանքերի համար:

«Վստահ եմ, որ դեսպանի գլխավորությամբ իրականացվող Ձեր աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների զարգացման միտումը կշարունակվի և, իհարկե, արդյունքում՝ մենք միասին կկարողանանք մեր ժողովուրդների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնել»,-
 ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նախագահն ի դեմս դեսպանի՝ Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին հղել է իր լավագույն բարեմաղթանքները, ցանկանալով նրանց հաջողություններ և հետագա բարգավաճում: 

 

Լրահոս

Դիտել ավելին