Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ

12 Հունիս, 2024 13:54
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փաթեթի ներնետման միջոցով փորձ է արվելու հիմնարկ անցկացնել թմրամիջոցներ և արգելված իրեր։ 

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ ծառայողները զննության են ենթարկել հիմնարկի ողջ տարածքը և անցակետերից մեկի տանիքին հայտնաբերել փնտրվող փաթեթը։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Քրեակատարողական ծառայողների մասնակցությամբ դեպքի վայր ժամանած քննիչը փաթեթում հայտնաբերել է թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոս, անլար ականջակալներ, բջջային հեռախոսի մարտկոց և լիցքավորման լարեր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին