Կարևոր իրադարձություններ

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին

11 Հունիս, 2024 16:48
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին

Նախագծով սահմանվում է դրույթ, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերում մինչեւ քվեարկության օրը կտեղադրվի ընտրողների ցուցակը, որը պետք է պարունակի ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի եւ տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հունիսի 11-ի հերթական նիստում:

Ներկայիս կարգավորումների համաձայն համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորելու դեպքում լիազոր մարմնի սահմանված կարգով տեղեկացումներն ընտրողին ուղարկվում էր թղթային տարբերակով: Այս կարգավորումը, որ գործում էր 2006 թվականից, ըստ հիմնական զեկուցողի բնութագրման, հնացած է ու արդյունավետ չէ:

Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նա նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հրապարակայնորեն ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին` առավել արդյունավետ կերպով ապահովելով ընտրողների` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի իրացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին