Կարևոր իրադարձություններ

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ. ազատությունից զրկված անձը դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու մասին

11 Հունիս, 2024 15:40
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ. ազատությունից զրկված անձը դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձը հայտարարել է անժամկետ հացադուլ։ 

Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել քրեակատարողական հիմնարկ։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող անձի հետ։ Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել նրա առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:

Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։ Այցի ավարտին ազատությունից զրկված անձը դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու մասին։ Վերջինիս տեղափոխել են առանձին խուց:

 

Լրահոս

Դիտել ավելին