Կարևոր իրադարձություններ

Ավգուստին Հադելիխը ելույթ է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ (լուսանկարներ)

10 Հունիս, 2024 22:42
Ավգուստին Հադելիխը ելույթ է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Պատանի երաժիշտները՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հադելիխի հետ ներկայացան Բեթհովենի Ջութակի կոնցերտով:

Չդադարող ծափահարություններից հետո Ավգուստին Հադելիխը խոստովանել է, որ բեմում կանգնած էր պատանի, բայց իրապես

տաղանդավոր երաժիշտների հետ:

Նվագախումբը կատարել է նաև Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին