Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

10 Հունիս, 2024 20:18
Աննա Հակոբյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Հունիսի 10-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Սօսի Պըլըխյանին:

Հյուրերը նախ շնորհավորել են Աննա Հակոբյանին հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք մաղթել նրան: Միաժամանակ վստահեցրել են, որ իրենք Հայաստանում են պարզ մտքով և ցանկանում են օգնել հիմնադրամին կարևոր ծրագրեր իրականացնելու գործում: ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրերը շատ լավն են և գործակցությունը պետք է շարունակական լինի:

Աննա Հակոբյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործող ու պլանավորման փուլում գտնվող ծրագրերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին