Կարևոր իրադարձություններ

Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը

10 Հունիս, 2024 18:11
 Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը

Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը:

Նիստի մեկնարկին (ժ.10:30) Արարատ Միրզոյանը և Ջեյմս Օ՛Բրայենը հանդես կգան բացման խոսքով, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին