Կարևոր իրադարձություններ

Կոչ, հորդոր, հորդորակ, ուղերձ՝ անվստահության գործընթացի փոխարեն. Արուսյակ Ջուլհակյան

10 Հունիս, 2024 15:21
Կոչ, հորդոր, հորդորակ, ուղերձ՝ անվստահության գործընթացի փոխարեն. Արուսյակ Ջուլհակյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյան Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես և երեկ գրել էի, ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց: Եվ ուրեմն ինչ արտահերթ նիստի մասին էր խոսում փիլոնասառեցվածը՝ պարզ դարձավ այսօր: Պարզվում է՝ մեր խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է արտահերթ նիստ անել և ընդունել հայտարարություն, որով Ազգային ժողովը կոչ կանի, կհորդորի կառավարությանը հրաժարական տալ: Նույն հաջողությամբ կարող էին հորդորել արևին ծագել, անձրևին՝ տեղալ, ձյանը՝ դադարել:

Եվ այս սնանկ օրակարգի շուրջ նույնիսկ իրենց ողջ կազմը չեն կարողացել կոնսոլիդացնել (ընդդիմադիր 35 պատգամավորից այդ նախաձեռնությանը միացել է միայն 33-ը), բայց հավակնում են իշխանական պատգամավորներին իրենց կողմ քաշելուն: Տրամաբանության բացակայության այս անփառունակ շքերթը կարծես վերջ չունի:

Այսպես շարունակվելու դեպքում ուղերձի կարիք, թերևս, իսկապես զգացվի: Ուղերձ, կոչ՝ ապասառեցնել ընդդիմադիր տրամաբանության վերջին փշրանքները և դադարեցնել խաբել սեփական սակավաթիվ հետևորդներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին