Կարևոր իրադարձություններ

Կապան-Շիկահող ճանապարհին մեքենա է այրվել

09 Հունիս, 2024 22:50
Կապան-Շիկահող ճանապարհին մեքենա է այրվել

Հունիսի 9-ին՝ ժամը 19:34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:31-ին, մարվել՝ 20:39-ին:

Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին