Կարևոր իրադարձություններ

Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է «Ազնավուր-100» ներկայացումը

09 Հունիս, 2024 19:44
Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է «Ազնավուր-100» ներկայացումը

Հունիսի 8-ին Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված «Ազնավուր-100» ներկայացումը։ Այս մասին ասված է Հունգարիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հունգարիայի հասարակական-մշակութային գործիչներ, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ազնավուրի կյանքին և գործունեությանը նվիրված ներկայացման մեջ Ազնավուրի դերը խաղում էր հունգարացի հայտնի դերասան Լասլո Բայը, Էդիթ Պիաֆի դերը` Օլգա Կովաչը, իսկ մանուկ տարիներին Ազնավուրի դերը՝ հունգարահայ դերասան Դանիել Լուկաչը»,- նշված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին