Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի թունելի մոտ բախվել են Հայաստանի և Չինաստանի քաղաքացիների վարած մոտոցիկլետները

08 Հունիս, 2024 20:03
Դիլիջանի թունելի մոտ բախվել են Հայաստանի և Չինաստանի քաղաքացիների վարած մոտոցիկլետները

Այսօր Գեղարքունիքի մարզում՝ Դիլիջանի թունելի մոտ, բախվել են Հայաստանի և Չինաստանի քաղաքացիների վարած մոտոցիկլետները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Մարաշլյանի վարած «Suzuki» մակնիշի և Չինաստանի քաղաքացի 41-ամյա Յեն Ֆեինի Շեյնի վարած «Jiangling» մակնիշի մոտոցիկլետները:

Բախման հետևանքով 2 մոտոցիկլավարներն ու Յեն Շեինի ուղևորուհի, Երևանի բնակիչ 34-ամյա Անի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին