Կարևոր իրադարձություններ

Զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստվում են ազատման դիմումնե՞ր գրել. «Ժողովուրդ»

08 Հունիս, 2024 08:57
Զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստվում են ազատման դիմումնե՞ր գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու: Բանն այն է, որ վերջիններս վարժական հավաքների կազմակերպման դժվարին գործն են անում խիստ ծանրաբեռնված ռեժիմով. հիմա էլ ամառային զորակոչն է մեկնարկելու ու գերլարված վիճակը ավելի կկրկնապատկվի:

Ըստ նրանց՝ հատկապես քաղծառայողները այդ ամենը անում են ամսական 108.000 դրամ աշխատավարձի դիմաց. «Առավոտյան 9-ից մինչեւ 18:00 վազքի մեջ են, ու նրանց աշխատավարձի վերանայում չի եղել»: Եվ սա այն պայմաններում, երբ մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղը բավականին թանկացել է, եւ այդ պայմաններով ուղղակի անհնարին է դարձել ապրելը զինկոմիսարիատի աշխատակիցների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի առնչությամբ դիմեց ՊՆ, սակայն նախարարությունից մեկնաբանություն չտվեցին մեր տեղեկության վերաբերյալ»։
 
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին