Կարևոր իրադարձություններ

Սեբաստիայի փողոցում մեքենաներ են բախվել. կա տուժած

07 Հունիս, 2024 23:19
Սեբաստիայի փողոցում մեքենաներ են բախվել. կա տուժած

Հունիսի 7-ին՝ ժամը 14։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 121 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ն․ Ա․) և «Citroen» (վարորդ՝ Հ․ Պ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Citroen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Լրահոս

Դիտել ավելին