Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր

07 Հունիս, 2024 15:47
Քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Դեսպանին է ներկայացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով վնասված կամուրջների խնդիրը։ Ընդգծվել է, որ հեղեղումների պատճառով վնասվել է 23 կամուրջ, ամբողջությամբ փլուզվել դրանցից 16-ը,ինչի արդյունքում որոշ համայնքների բնակչության արտաքին կապը կտրվել է։

Նախարարի տեղակալ Ք․ Ղալեչյանն ակնկալել է ԱՄԷ օժանդակությունը 1 կամուրջի վերականգնման կամ 1 շարժական կամուրջ տեղակայելու հարցում։

 

Լրահոս

Դիտել ավելին