Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ փոխնախարարը Լատվիայում և Լիտվայում ուսումնասիրել է թվային տեխնոլոգիաների ներդրման հարցում ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը

07 Հունիս, 2024 14:36
ԲՏԱ փոխնախարարը Լատվիայում և Լիտվայում ուսումնասիրել է թվային տեխնոլոգիաների ներդրման հարցում ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Տնտեսական համագործակցության և զարգացման» կազմակերպության (OECD) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հրավերով մայիսի 28-30-ն աշխատանքային այցով եղել է Լատվիայի և Լիտվայի հանրապետություններում:

Գործուղման շրջանակում ուսումնասիրվել է երկու երկրների փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ թվային տեխնոլոգիաների ներդրման և բիզնես գործընթացների թվայնացման արագացման և պարզեցման հարցում տրամադրվող աջակցությունը, ներդրումային ծրագրերը, իրականացվող քաղաքականությունը, գործող ռազմավարական մոտեցումները:

Այցի շրջանակում Ռուբեն Սիմոնյանն այցելել է «Manufacturing Innovation Valley (MIV DIH)» թվային ինովացիոն կենտրոն, տնօրեն Գինտարաս Վիլդանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, կենտրոնի հիմնական նպատակներին ու ծրագրերին, առաջարկվող ծառայություններին, որոնք օգնում են արտադրական ձեռնարկություններին բարելավել իրենց տեխնոլոգիական կարողությունները և արդիականացնել գործընթացները։

 

Լրահոս

Դիտել ավելին