Կարևոր իրադարձություններ

Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

07 Հունիս, 2024 14:08
Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին Դյուսելդորֆ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 39-ամյա Արմեն Հ.-ին: Նա 2022 թ. ապրիլի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Լրահոս

Դիտել ավելին