Կարևոր իրադարձություններ

«Տավուշը հանուն հայրենիքի» ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է

06 Հունիս, 2024 10:40
«Տավուշը հանուն հայրենիքի» ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է

Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներինդրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու հերթական դեպքի նախաքննությունը։

Արդեն տեղեկացվել է, որ համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական կայքի համապատասխան էջում հրապարակվել է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն, որտեղ նրանք զրուցում են կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ անձանց գումարներ բաժանելումասնակցութ րային հարցերի շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։

Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված վերոնշյալ քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թմայիս ամսին Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդը «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներինանհնազանդության ակցիաներին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու նպատակովձեռնարկել է համապատասխան միջոցներ։ Նրա կազմակերպմամբ 2024թմայիս ամսվա ընթացքում հիշատակված հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համարվճարվել է շուրջ 5.000 ՀՀ դրամ և այդ կերպ ապահովվել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին։

Նշված անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում։

Հունիսի 5-ին վերջինս ձերբակալվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ 29-ամյա երիտասարդը կալանավորվել է։

Միջոցներ են ձեռնարկվում հավաքին շահագրգռելու համար առերևույթ տրամադրված ֆինանսավորման աղբյուրներըինչպես նաև՝ այդ գործընթացում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին