Կարևոր իրադարձություններ

Բեռնատարից գողություն է կատարվել (տեսանյութ)

05 Հունիս, 2024 16:30
Բեռնատարից գողություն է կատարվել (տեսանյութ)

Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր մայիսի 22-ին: Վարորդը հայտնել էր, որ Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կիլոմետրին կայանված իր բեռնատարից գողացել են էլեկտրական պտուտակահան և մեքենայի վերանորոգման համար նախատեսված գործիքներով արկղ:

Անհետաձգելի գործողություններն արդյունք չէին տվել, և բաժնի քրեական հետախույզներն անցել էին գործի: Նրանց միջոցառումներն արդյունք տվին մայիսի 30-ին: Ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ժամը 10։30-ին. գողությունը կատարելու հիմնավոր կասկածով Մուսալեռ գյուղում ձերբակալվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց 30-ամյա մի երիտասարդ:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ գողությունը կատարել է ինքը, իսկ պտուտակահանն ու գործիքներով արկղը 20 հազար դրամով վաճառել է Երևանում:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին