Կարևոր իրադարձություններ

Չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ. ՆԳՆ խոսնակը` որոշ «ցուցարարների» հանձնարարականներ տալու մասին

05 Հունիս, 2024 12:59
Չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ. ՆԳՆ խոսնակը` որոշ «ցուցարարների» հանձնարարականներ տալու մասին

«Սոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»:

Տեղեկությունը ակնհայտ կեղծ է։ Այս պահի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անց է կացվում Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք, ինչը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է։

Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին