Կարևոր իրադարձություններ

Մեքենան շրջվել է և հայտնվել ճանապարհամերձ հատվածում. կան տուժածներ

04 Հունիս, 2024 21:19
Մեքենան շրջվել է և հայտնվել ճանապարհամերձ հատվածում. կան տուժածներ

Հունիսի 4-ին` ժամը 16։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վերջնամասում, տեղիք ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել ճանապարհամերձ հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Ե․-ն (ծնված 1968 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին