Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար

04 Հունիս, 2024 13:47
Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել էոր 2024թմայիսի 10-ին՝ ժամը 10:50-ի սահմաններումմի խումբ քաղաքացիներ Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելովտրանսպորտային միջոցները կայանել են ճանապարհի երթևեկելի մասում՝ այդ կերպ իրականացնելով անհնազանդության ակցիա:

Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները միջպետական նշանակության ավտոճանապարհին իրականացրել են հասարակական կարգի պահպանությունճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ապահովել միջպետական ճանապարհով տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը:

Ոստիկանության ծառայողներըունենալով իրենց լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելու իրավունքնշված տեղանքում ճանապարհային երթևեկությունը կարգավորելու նպատակով պահանջել են երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող վայրերում կանգնած տրանսպորտային միջոցները հեռացնելինչին ի պատասխան՝ բողոքի ակցիային մասնակցող վարորդները հրաժարվել են այդ պահանջները կատարելև երբ ոստիկանության ծառայողներից մեկը փորձել է «Վազ Պրիորա» մակնիշի տրանսպորտային միջոցի ձեռքի արգելակն իջեցնելու միջոցով այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և ազատել այնբողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև սկսվել է քաշքշուկորի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը՝ Վայք քաղաքի 19-ամյա բնակիչը,  հարվածներ է հասցրել ոստիկանության նշված ծառայողի մեջքի շրջանին և քաշքշել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասովՎերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 ամիս ժամանակով:

Նախաքննությունն ավարտվել էվարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

 

Լրահոս

Դիտել ավելին