Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Հայաստանի վոլեյբոլի Մ14 առաջնության հաղթողները (լուսանկարներ)

04 Հունիս, 2024 12:27
Հայտնի են Հայաստանի վոլեյբոլի Մ14 առաջնության հաղթողները (լուսանկարներ)

Մայիսի 29-ից հունիսի 2-ը ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Աշտարակի «Սևան մարզական ընկերության» ՄՊՄԴ մարզադահլիճում կայացել է ՀՀ վոլեյբոլի տղաների և աղջիկների Մ14 առաջնությունը, որին մասնակցել են տղաների և աղջիկների 12-ական թիմեր:

Նրանք մրցել են ենթախմբերում, որից հետո կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները։

Աղջիկների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է «Ավան» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել Չարենցավանի թիմի նկատմամբ: Առաջնության բրոնզե մեդալները նվաճել է Գեղաշենի թիմը՝ վճռորոշ թիմում 2:0 հաշվով հաղթելով «Աջափնյակին»:

Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել «Վանաձորը», որը եզրափակչում 2:0 հաշվով ուժեղ է գտնվել «Սիսիան» թիմից: Երրորդ տեղը զբաղեցրել է «Արաբկիրը»՝ նույն հաշվով հաղթելով Նոր-Նորքի թիմին:

Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, գնդակներով, իսկ լավագույն մարզիկները՝ մրցանակներով։

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի վոլեյբոլի Մ16 պատանեկան հավաքականը, որը կնախապատրաստվի 2025 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի Մ16 առաջնությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին