Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն փակ հանդիպո՞ւմ է ունենալու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»

04 Հունիս, 2024 08:30
ՔՊ-ն փակ հանդիպո՞ւմ է ունենալու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունենալու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ: Մեր տեղեկություններով՝ դատավորի թեկնածուն Գոհար Մուրադյանն է:

Նրա ընտրության հարցը ընդգրկված կլինի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: Մինչ դա, սակայն, իշխանականները փակ հանդիպման են հրավիրել դատավորին, որպեսզի իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանան»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին