Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Գյումրու Շիրվանզադեի փողոցում

04 Հունիս, 2024 00:25
Հրդեհ՝ Գյումրու Շիրվանզադեի փողոցում

Հունիսի 3-ին՝ ժամը 19:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 19:58-ին:

Այրվել է մոտ 40 հակ անասնակեր:

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին