Կարևոր իրադարձություններ

Բաղյան փողոցի առանձին հատվածներ հունիսի 3-20-ը փակ կլինեն

03 Հունիս, 2024 18:22
Բաղյան փողոցի առանձին հատվածներ հունիսի 3-20-ը փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 3-20-ը` ժամը 21:00-07:00-ն փակ է լինելու Բաղյան փ. - Գայի պ. խաչմերուկից մինչև Բաղյան փ. - Գյուրջյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարhահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին