Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մի քանի գյուղում մեկ օր ջուր չի լինի

03 Հունիս, 2024 11:28
Արագածոտնի մի քանի գյուղում մեկ օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի  մարզի` Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերի և Օշական գյուղի Ձախ ափի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին