Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը

02 Հունիս, 2024 18:28
Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ, մանկավարժ Յուրի Մինասյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունիսի 3-ին, ժամը՝ 18:00-20:00 «Զոլեր» սգո սրահում ( հասցե՝ Գրիգոր Հասրաթյան 25/3): Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հունիսի 4-ին ժամը, ժամը 13:00  նույն վայրից:

Յուրի Մինասյանը ծնվել է 1942 թվականին։  1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։

Յուրի Մինասյանի կոմպոզիցիաներն առանձնանում են հայ քանդակագործության ավանդույթների հարազատությամբ։

Գործերից պահվում են ՀՀ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ 1969 թվականից մասնակցել  է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել է մրցանակների։

Յուրի Մինասյանը քանդակագործ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանի հայրն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին