Կարևոր իրադարձություններ

Վարորդական իրավունք չունեցող վարորդը մեքենայով բախվել է ծառին, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

02 Հունիս, 2024 17:15
 Վարորդական իրավունք չունեցող վարորդը մեքենայով բախվել է ծառին, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բնակիչ 23-ամյա Սարգիս Համբարձումյանն իր վարած «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 10-րդ փողոցում՝ գերեզմանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
 
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին