Կարևոր իրադարձություններ

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել ենք Ջերմուկ. Արայիկ Հարությունյան

02 Հունիս, 2024 00:26
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել ենք Ջերմուկ. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով գործկոմի անդամների հետ այցելել են քաղաք Ջերմուկ, որտեղ 2025 թվականի փետրվարին կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը:

«Շրջայց ենք կատարել քաղաքի տարածքում, ցույց ենք տվել Համահայկական խաղերի անցկացման վայրերը, մասնավորապես՝ բացման վայրը, դահուկավազքուղին և այլն: Քննարկել ենք առաջիկա անելիքների, ծրագրերի իրականացման և խաղերի անցկացման հետ կապված հարցեր: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին