Կարևոր իրադարձություններ

Պապոյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հանդիպել է Գավառի մանկատան սաներին

01 Հունիս, 2024 23:09
Պապոյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հանդիպել է Գավառի մանկատան սաներին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, հանդիպել է Գավառի մանկատան սաներին։

Ներկա է եղել նաև նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը։

Ջերմորեն շնորհավորելով տոնի առթիվ՝ Գևորգ Պապոյանը սաների հետ զրուցել է երեխաների ապագայի հետ կապված պլանների, նրանց երազանքների մասին, պատասխանել հուզող հարցերին, ինչպես նաև հանձնել է նվերներ։

Նախարարության ներկայացուցիչները երեխաների համար կազմակերպել էին հիշարժան և հետաքրքիր ժամանց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին